Լրահոս
Արցախ
13:50
03.09.21
76

Շուշիից թշնամու գիշերային կրակոցների ձայները լսվել են Ստեփանակերտում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շուշիից հակառակորդը գիշերն ինտենսիվ կրակել է. ձայները լսվել են Ստեփանակերտում: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, թե իբր գիշերը հայկական կողմն է գնդակոծել Շուշիի ադրբեջանական դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել: Պաշտպանության բանակը կտրականապես հերքել է այս տեղեկությունը՝ անվանելով հերթական ապատեղեկատվություն: