Լրահոս
Հայաստան
22:25
05.02.22
995

«Շիշ բռնողի» եղբայրը կնշանակվի դեսպան

Img default alt hy

«Oragir.news»-ի տեղեկություններով` Նաիրի Սարգսյանը կնշանակվի Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ 

Նաիրի Սարգսյանը Հայկ Սարգսյանի՝ Շիշ Բռնողի եղբայրն է, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնականը։ 

Մամուլում լուրեր էին տարածվել, որ այդ պաշտոնին պետք է նշանակվի Հրաչյա Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի աներձագը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 26-ին որոշում էր  ստորագրել իր օգնական Նաիրի Սարգսյանի ազատման մասին:

Սարգսյանն այդ պաշտոնում նշանակվել էր վարչապետի 2018 թվականի  հունիսի 1-ի որոշմամբ։

«Շիշ բռնող» մականունով հայտնի Հայկ Սարգսյանի եղբայրն է Նաիրի Սարգսյանը, որը գրանցվել է Tik-Tok-ում և դարձել «տիկտոկեր»։ 

«Նա «դաստիարակչական» բնույթի տեսանյութեր է նկարում ու տեղադրում Tik-Tok-ում։

Տեսանյութերից մեկում, օրինակ, որը վերնագրել է «Սիրենք մեր երկիրը», փորձում է հումոր անել շշի թեմայով՝ շիշը պատուհանից շպրտելով և ցույց տալով, թե ինչպես կարելի է վարվել շշի հետ, որը քեզ այլևս պետք չէ։