Լրահոս
Հասարակական
20:02
05.02.22
630

Շղթայական ավտովթար՝ Երևանում. ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, տեղեկացնում է «shamshyan.com»-ը։

Ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանի Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:  

Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Զոհրապ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:  

Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում: