Լրահոս
Քաղաքական
15:43
23.08.21
67

Սեւ լճի տարածքում թշնամու առաջխաղացում չի եղել. համայնքապետեր

Img default alt hy

Սյունիքի համայնքապետերը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում չեն հաստատել Տելեգրամ ալիքների տարածած տեղեկությունը, թե թշնամին այսօր փորձել է առաջանալ Սև լճի հատվածում:

Տելեգրամ ալիքները գրել էին, թե թե Սյունիքի սահմանի՝ Սեւ լճի հատվածում իրավիճակը բավականին լարված է:

«Լուրը չի համապատասխանում իրականությանը»,- «Հայլուրի» թղթակցին ասել են Տեղի համայնքապետի զինվորական գծով տեղակալ Գագիկ Էլյազյանը, Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը եւ Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։