Լրահոս
Առողջապահական
17:30
01.09.21
39

Սեպտեմբերի 6-ից Հայաստան մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի․ ԱՆ

Img default alt hy
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ:
 
«Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ թեստ չեն հանձնի: Նախկինում պահանջը հանվել էր մինչև 1 տարեկան երեխաների համար:
 
Որոշում ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 6-ից»,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։