Լրահոս
Հասարակական
21:58
10.11.19
57

«Սատանա կա քաղաքում», Չարենցի այրած ֆուտուրիզմը

Նիկոլ Փաշինյանի զինակիցներից Արայիկ Հարությունյանի վարկանիշն այս շաբաթ արագ անկում ապրեց: Կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարը նշանակման օրվանից պարբերաբար հայտնվում է սկանդալների կենտրոնում: Հիշեցնեմ, թեկուզ, դպրոցի տնօրենների երևանյան հավաքը, որտեղ Հարությունյանը փորձել էր հեգնել ուսուցչուհուն՝ կասկածի տակ դնելով նրա օտար լեզվի իմացությունը: Արդյունքում՝ Հարությունյանն էր հայտնվել անհարմար վիճակում, երբ ուսուցչուհին հայերեն ելույթը կրկնել էր անգլերեն: