Լրահոս
Միջազգային
15:47
28.05.26
121

Սառա Վագենկնեխտը կոչ է անում դադարեցնել Ուկրաինային ֆինանսական օգնությունը

Img default alt hy

BSW կուսակցության (նախկինում՝ «Սառա Վագենկնեխտի դաշինք՝ հանուն բանականության և արդարության») հիմնադիր Սառա Վագենկնեխտը հանդես է եկել Ուկրաինային ֆինանսական օգնությունը դադարեցնելու օգտին և հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է դիվանագիտական քայլեր ձեռնարկի հակամարտությունը ավարտելու համար։

«Ո՛չ, Կիևի կոռումպացված կառավարությանը պետք չեն գերմանացի հարկատուների միջոցներից հերթական միլիարդները, այլ վերջապես՝ Գերմանիայի կառավարության կողմից դիվանագիտական նախաձեռնություն, որպեսզի վերջ դրվի այս անիմաստ պատերազմին։ Մնացած ամեն ինչը սեփական ժողովրդի դեմ ուղղված քաղաքականություն է», - գրել է Վագենկնեխտը X սոցցանցում։

Այսպիսով՝ նա մեկնաբանել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ներկայացուցիչ Նորբերտ Ռյոտգենի հայտարարությունը, որը պնդում էր, որ Բեռլինը պետք է շարունակի ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև Կիևին մատակարարի Taurus թևավոր հրթիռներ։

Գերմանիայի կառավարության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Գերմանիան Ուկրաինային տրամադրել է շուրջ 39 միլիարդ եվրո հումանիտար և 55 միլիարդ եվրո ռազմական օգնություն։