Լրահոս
Քաղաքական
19:00
28.08.21
62

«Ռուսներն ասացին, որ մենք էլ զարմացած ենք». ի՞նչ պայմանով են բացվել Սյունիքի ճանապարհները

Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երթևեկությունը գրեթե մեկ օր է վերականգնվել է: Մինչև հիմա որևէ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե ինչի դիմաց՝ կամ ինչ պայմանով մոտ 40 ժամ ճանապարհը փակ պահած ադրբեջանցիները հանկարծ որոշեցին բացել այն: Մամուլի տեղեկություններով՝ պայմանը ռուս-ադրբեջանական անցակետի տեղադրումն է, բայց այս լուրը հերքել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը: Շրջափակումից դուրս եկած գյուղերից մեկի՝ Բարձրավանի գյուղապետը «Հայլուրին» հայտնել է, որ ճանապարհի բացվելը անակնկալ է եղել նաև ադրբեջանցիների հետ բանակցող ռուս սահմանապահների համար: