Լրահոս
Աշխարհ
19:43
23.08.21
44

Ռուսական նոր զենքի մասին գաղտնի տվյալներ հավաքող ուկրաինացի լրտես է ձերբակալվել Ռուսաստանում.

Տուլայում ձերբակալվել է ուկրաինացի լրտես, որը գաղտնի տեղեկություններ է հավաքել ռուսական զենքի վերջին մոդելների և դրանց առնչվող տեխնիկական փաստաթղթերի մասին:

Ըստ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, նա Ուկրաինայի հետախուզական ծառայությունների ցուցումով փնտրել է ռուսական պաշտպանական ձեռնարկությունների աշխատակիցների, որոնց հասանելի են պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Ենթադրվում է, որ «հավաքագրված» ռուսները լրտեսին նոր տեղեկություններ պետք է փոխանցեին։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 276-րդ՝ լրտեսության հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Քննությունը շարունակվում է։