Լրահոս
Արցախ
11:28
18.08.21
82

Ռուս խաղաղապահները շարունակում են կատարել իրենց առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման համար. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Ռուսական խաղաղապահ զորակազմի անձնակազմը նախատեսված կարգով մարտական պատրաստվածության միջոցառումներ և ուսումնավարժանքներ է անցկացնում՝ ուղղված հրադադարի խախտումների, ինչպես նաև դիտակետերի դեմ հնարավոր հարձակման կանխմանը: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ինչպես հաղորդվում է, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը համալրված են հատուկ կառույցներով և շինություններով, որոնք նախատեսված են զինծառայողների պաշտպանությունը հրազենից և բեկորներից ապահովելու, ինչպես նաև հարակից տարածքների շուրջօրյավերահսկություն իրականացնելու համար:

Ծառայության անցկացման համար դիտակետերում ստեղծվել են կենցաղային անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև ֆիկիկական պատրաստվածության ու հանգստի համար նախատեսված ժամանակակից պայմաններ և հարմարավետություններ:

Յուրաքանչյուր մոդուլային քաղաքի տարածքում կա մարզասրահ,  լոգարան, բուժկենտրոն, չորանոց, հանգստի սենյակ, ճաշարան, մթերային պահեստ, գրասենյակ: