Լրահոս
Արցախ
11:43
17.08.21
56

Ռուս խաղաղապահներն ավելի քան 200 ուխտավորների ուղեկցել են Ամարասի վանք

Img default alt hy

Ռուս խաղաղապահներն ավելի քան 200 ուխտավորների ուղեկցել են Արցախի Ամարասի վանական համալիր։ Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ–ն։

«Վանական համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը»,- փոխանցում է ՊՆ–ն ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինի խոսքերը։

Ռուս խաղաղապահները ուխտավորներին ուղեկցել են Ամարաս Ստեփանակերտ քաղաքից։ Քաղաքացիները ներկա են եղել պատարագի։

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայանագրով Ամարասի վանքը մնացել է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

Խաղաղապահներն ամենօրյա ռեժիմով հսկում են վանքը, դրա վրա տեղադրված է Ռուսաստանի դրոշը։