Լրահոս
Քաղաքական
16:45
14.10.21
67

Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրների հետ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր հանդիպում են ունեցել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Հրանտ Եպիսկոպոսյանը, Վրեժ Արզումանյանը, Միքայել Համբարձումյանը:

ՀԿ-ից հայտնում են, որ քննարկվել են երկրի անվտանգային խնդիրները, տարածաշրջանային հնարավոր մարտահրավերներին առնչվող հարցերը, անդրադարձ է կատարվել երկրի ներսում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին: