Լրահոս
Հայաստան
21:43
02.08.21
70

ՔՊ-ականների իշմարներն ու ահազանգ «պատանդ պատգամավորների» մասին

8-րդ գումարման Ազգային ժողովի մեծամասնությունը՝ փակ-գաղտնի քվեարկությամբ, խորհրդարանի նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին: Միայն երկրորդ փորձից հետո հաջողվեց ընտրությունը: Առաջին քվեարկությունը չեղարկվել էր, որովհետեւ ընդդիմադիր թեկնածուներից մեկի անվան մեջ տառասխալ էր եղել: Խորհրդարանական ընդդիմություն «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Ազգային ժողովի նախագահի ընտրությունը հակասահմանադրական են ճանաչել ու բոյկոտել քվեարկությունը:

Նրանց առաջադրած թեկնածուները, որոնք «Հայաստան» դաշինքից են հնարավորություն չեն ունեցել գալ խորհրդարան, ելույթներ ունենալ, քանի որ կալանավորված են: Ըստ պատգամավոր Արամ Վարդեւանյանի պատանդ: «Հայաստան» դաշինքը պատրաստվում է Սահմանադրական դատարան դիմել: Ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը այսօր խորհրդարան է գնացել Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի եւ Սյունիքի կալանավորված 2 համայքնապետերի լուսանկարները՝՝ շապիկներին:

Ըստ օրակարգի 8-րդ գումարման Ազգային ժողովն այսօր նաեւ փոխխոսնակներ ու հանձնաժողովների նախագահներ պետք է ընտրեր: Ընդդիմադիր խմբակցությունների ԱԺ փոխնախագահի թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է: Նիստը կշարունակվի վաղը: