Լրահոս
Հայաստան
18:57
07.02.22
112

Քննչական կոմիտեն պարզում է պատանու մահվան հանգամանքները

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ 11-ամյա պատանու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ 2022թ. փետրվարի 5-ին` ժամը 15:30-ի սահմաններում,  Ծաղկաձոր քաղաքում դահուկներով սահելիս, 11-ամյա պատանին կորցրել է կառավարումը, դուրս եկել դահուկուղուց, բախվել արգելապատնեշի սյանը և գիտակցության չգալով՝ մահացել, տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: