-
Իրավական
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
12:1627.07.26 -
Հասարակական
Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին
12:0027.07.26 -
Հասարակական
Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահացել է
11:3927.07.26 -
Միջազգային
Նեթանյահուն Ռուբիոյի հետ քննարկել է Միջազգային քրեական դատարանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողությունները
22:5826.07.26 -
Միջազգային
Թուրքիայի արտգործնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Սիրիայի և Կիպրոսի հարցերը․ ԶԼՄ
22:1026.07.26 -
Հասարակական
3 մոխրացած մարմին, վիրավորներ․ ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում
21:4026.07.26 -
Միջազգային
Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով նավաստի է զոհվել․ Արաղչի
20:1026.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Սովամահություն կամ տեղափոխություն. Ալիևը շանտաժով է վերաբնակեցնում օկուպացված Արցախը
18:4026.07.26 -
Միջազգային
Հորմուզի նեղուցում Իրանի հետ չհամաձայնեցված երթուղով շարժվող նավ է պայթել․ ԶԼՄ
17:0026.07.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ն արձագանքել են միջնորդների՝ անուղղակի բանակցությունները վերսկսելու նախաձեռնությանը․ ԶԼՄ
15:4526.07.26 -
Հասարակական
2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան
13:5926.07.26 -
Միջազգային
Պուտինը երբեք չի զանգահարում իր վարչակազմի աշխատակիցներին քաղաքային կամ բջջային հեռախոսով․ Պեսկով
12:5026.07.26 -
Հասարակական
38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
12:4426.07.26 -
Հասարակական
Անմարդկային պայմաններում ապրող գյումրեցիները ծերանում են տան հերթում. կենսատու ծրագիրը ձգձգվում է
12:3026.07.26 -
Տարածաշրջան
Իրանի գործողություններն ուղղված են ոչ թե տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ․ Արաղչի
11:4626.07.26 -
Հասարակական
Վեդիում 26-ամյա տղամարդը ատրճանակով մի քանի կրակոց է արձակել․ նա ձերբակալվել է
11:3926.07.26 -
Միջազգային
Վենսը մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության հնարավոր էսկալացիայով․ CNN
11:3026.07.26 -
Հասարակական
Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավորներ
10:4926.07.26 -
Միջազգային
Կիևի վարչակարգը սառնասրտորեն և նպատակաուղղված հարվածում է ՌԴ խաղաղ բնակչությանը․ Զախարովա
23:5325.07.26 -
Միջազգային
ԱՄՆ զինված ուժերը շարունակում են նախապատրաստվել Իրանի դեմ գործողության ընդլայնմանը․ Axios
23:4025.07.26 -
Միջազգային
Հուլիսի 8-ից Իրանի զինված ուժերը ոչնչացրել են ամերիկյան 11 կործանիչ և ինքնաթիռ․ ԻԻՀՊԿ
23:1025.07.26 -
Քաղաքական
Շատ լարված ամիսներ են սպասվում. հայ-ռուսական ճգնաժամ՝ Փաշինյան-Պուտին բեկումնային հանդիպումից հետո
21:3925.07.26 -
Տարածաշրջան
Իրանից կոշտ հայտարարություններ են հնչում. մեծ պատերազմի վտանգ կա տարածաշրջանում
21:1825.07.26 -
Միջազգային
Սիրիայի և ՄԱԿ-ի ղեկավարները քննարկել են երկրի վերականգնմանն ուղղված համագործակցությունը
20:4525.07.26 -
Միջազգային
Գերմանացիների 75%-ը դժգոհ է Մերցի գործողություններից՝ չնայած կաբինետում կատարված փոփոխություններին․ INSA
20:1525.07.26 -
Իրավական
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
20:0025.07.26 -
Հասարակական
Արմավիրի մարզում 53-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել երեխաների ներկայությամբ
19:0025.07.26 -
Միջազգային
Պուտինը խոստացել է Տոկաևին տեղեկացնել ուկրաինական ուղղությամբ ստեղծված իրավիճակի մասին
18:4725.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է վետո դներ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա․ Օրբան
18:3925.07.26 -
Հասարակական
Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիսի քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք․ այն զգացվել է նաև Հայաստանում
17:4125.07.26 -
Միջազգային
ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման հարցում դեռևս տեղաշարժեր չկան. Պեսկով
16:4525.07.26 -
Միջազգային
Հունգարիան պետք է չեզոքություն պահպանի Ուկրաինայի հակամարտությունում․ Օրբան
16:0825.07.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում մեքենաներ են բախվել․ բժիշկները պայքարում են վիրավորներից մեկի կյանքի համար
15:3025.07.26 -
Աշխարհ
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել ուսանողական բողոքի ցույցերի ֆոնին
15:1725.07.26 -
Հասարակական
Թալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է
15:0025.07.26 -
Հասարակական
Սևանում ջրափրկարարները ափ են դուրս բերել շրջված հեծանվանավակում գտնվող երեք քաղաքացու
14:4525.07.26 -
Հասարակական
Սուտը բարձրաձայն ու ինքնավստահ արտասանելուց ճշմարտություն չի դառնում․ Տեր Զարեհ
13:3025.07.26 -
Հասարակական
Լույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ Armlur
11:4625.07.26 -
Հասարակական
17-ամյա տղան ռեստորանում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել
11:2625.07.26 -
Մամուլի տեսություն
Անկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»
11:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»
11:1525.07.26 -
Քաղաքական
Ադրբեջանը նորից ագրեսիվ է դառնում. ի՞նչ վտանգներ է նկատել Բաքուն՝ «Թրամփի ուղու» վրա
10:3125.07.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ական պաշտոնյաները շուտով կհայտարարեն, թե «հայկական կաթնամթերքը հեղեղել է Եվրոպայի խանութները․ «Փաստ»
09:4125.07.26 -
Մամուլի տեսություն
Ազգային ժողովի առաջին նիստը կմեկնարկի առանց վարչապետի. «Ժողովուրդ»
09:3825.07.26 -
Մամուլի տեսություն
12 մարդ վարակվել է, 7-ի մոտ՝ սալմոնելա. ի՞նչ է կատարվել Ֆրանսիայի Ազգային տոնի ընդունելությունից հետո․ «Ժողովուրդ»
09:2525.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչո՞ւ է ՀԷՑ-ի ավտոպատասխանիչը «նավսյակի» մշտապես վթարային անջատման մասին տեղեկացնում. «Փաստ»
09:2025.07.26 -
Մամուլի տեսություն
Իշխանության գերկենտրոնացման և ինստիտուտների կազմաքանդման ծանրագույն հետևանքները. «Փաստ»
09:1525.07.26 -
Հասարակական
Խոշոր կորուստն անխուսափելի է. հայ ձկնաբույծներն անելանելի վիճակում են, ձկները՝ սոված
09:0025.07.26 -
Հասարակական
Դիլիջանում բախվել են «Nissan»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ կան վիրավորներ
23:5324.07.26 -
Հասարակական
Մատենադարանում քննարկվել են հայկական ձեռագրական հավաքածուների պահպանման և թվայնացման հարցերը
23:0024.07.26 -
Միջազգային
Իրանի յուրաքանչյուր նահատակված քաղաքացու դիմաց կuպանվի մեկ ամերիկացի զինծառայող․ Իրանի ԶՈւ
22:0024.07.26 -
Հասարակական
Գրտնակի 17 հարված՝ սեփական մորը. դաժան մայրասպանությունից շոկի մեջ է գյուղը
21:2124.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Անսպասելի շրջադարձ՝ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի աղմկոտ գործում
20:3024.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը
20:0724.07.26 -
Հասարակական
«Ոչ մի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»․ ՊՆ-ն՝ սանիտարական մեքենայի վթարի մասին
19:4824.07.26 -
Հասարակական
Պաշտպանության նախարարության բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավոր
18:4424.07.26 -
Միջազգային
Պայթյուններ՝ Իրանի քաղաքներում, սպառնալիքներ՝ ԱՄՆ-ից. իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
17:1524.07.26 -
Հասարակական
ՍԱՏՄ-ն հերքում է․ հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորումներ չեն հայտնաբերվել
16:2924.07.26 -
Հասարակական
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
15:4024.07.26 -
Իրավական
Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել
14:1924.07.26 -
Առողջապահական
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ
13:5624.07.26 -
Հասարակական
Տուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են․ «Հետք»
12:4824.07.26 -
Հասարակական
Երբեմն մարդիկ Եկեղեցուց սպասում են մի կատարելություն, որը հակասում է նրա էությանը․ Իսահակ եպիսկոպոս
10:4424.07.26 -
Հասարակական
Ավելի հզոր արևային կայան ունի Վայքի մանկապատանեկան մարզադպրոցը՝ Ucom-ի և «Արևորդիի» աջակցությամբ
10:1524.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն իր աշխատանքն ավարտեց, բայց երկու գերտերություն դեռ չի շնորհավորել ՔՊ-ին. «Ժողովուրդ»
10:0224.07.26 -
Մամուլի տեսություն
Բաթոյանի դրամական միջոցները 500 հազարից հասել են ավելի քան 13 միլիոնի․ «Ժողովուրդ»
09:5624.07.26 -
Մամուլի տեսություն
Էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետիսյանի համար նոր պաշտոն են փնտրում. «Ժողովուրդ»
09:4324.07.26 -
Հասարակական
Թունդ վեճեր և «վտանգավոր հոսանք»՝ Առինջ մոլում. կտրուկ քայլեր են խոստանում առևտրականները
22:2523.07.26 -
Քաղաքական
Իրական պայքարը Եռաբլուրում ու Եղբայրական պանթեոնում հանգչող մեր քաջորդիներինն էր․ Մետաքսե Հակոբյան
22:0023.07.26 -
Տնտեսական
Կրակի բաժին դարձած ապրանք, ողբացող առևտրականներ. հայկական աղետ՝ Wildberries-ում
21:4523.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ մեծ պատերազմը վերսկսելու ծրագիր ունի Թրամփը. լարված է դրությունը՝ օդում, ջրում և ցամաքում
21:1823.07.26 -
Հասարակական
2026 թվականի յոթ ամիսների ընթացքում ԶՈւ-երում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք
20:4523.07.26 -
Հասարակական
Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը
19:4523.07.26 -
Հայաստան
Պետական աջակցություն 1in.am-ին. մեդիա մասնագետները պահանջում են թափանցիկ չափորոշիչներ. Civilnet
19:1623.07.26 -
Քաղաքական
Ալիևին Բեռլինում ընդունելուց հետո Մերցը զանգել է Փաշինյանին. նոր զիջումների վտանգ կա
19:1323.07.26 -
Սպորտ
Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
19:0523.07.26 -
Իրավական
Էրեբունու կրակոցների գործով ձերբակալել են ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի եղբորը․ Armlur
18:5723.07.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ահասարսուռ սպանություն՝ Արագածոտնում. եղբայրները գրտնակով սպանել են մորը
18:3023.07.26 -
Տնտեսական
Ցեմենտի շուկան Հայաստանում. ի՞նչ է հայտնի «Արարատցեմենտ»-ի ու «Շինցեմենտ»-ի ծավալների մասին․ «Հետք»
18:0023.07.26
ՔԿՀ-ներում պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ. «Հետք»
«Հետք»-ը գրում է․
«Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ: Սակայն, Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հաշվառում չի վարում, թե նրանցից քանիսն են կալանավորված անձ, քանիսը՝ դատապարտյալ: Սա վկայում է այն մասին, որ ազատազրկման վայրերում պատշաճ ուշադրություն չի դարձվում մարդկանց հոգեկան առողջությանը, որը հետագայում դրսևորվում է նաև ինքնավնասումների կամ ինքնասպանությունների տեսքով»։
«2025թ. հուլիսի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներից միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք չեն պահվել:
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ամենաշատ անձինք պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 98 հոգի, հետո՝ «Նուբարաշենում»՝ 75 հոգի: Կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող 10 ազատազրկված է պահվում:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող 261 ազատազրկվածից հոգեմետ դեղեր ստանում է 180-ը:
Հետաքրքրվել էինք նաև, թե քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներից քանի՞սն ունեն հաշմանդամության խումբ։ ՊՈԱԿ-ից հայտնել են, որ առանձին հաշվետվություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հաշմանդամության վերաբերյալ չի վարվում: ՔԿՀ-ներում առաջին անգամ հոգեկան առողջության խնդիրներ արձանագրված անձանց վերաբերյալ ևս հաշվետվություն չկա:
Քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ և համակարգային մոտեցում չի ցուցաբերվում: Գրել էինք, որ ՔԿՀ-ներում ավելացել է ինքնավնասում կատարած անձանց թիվը: Ինքնավնասման դեպքերը ևս աճել են:
Օրինակ՝ տարիներ շարունակ վիճակագրություն չի վարվել, թե ինքնավնասում կատարած անձանցից քանիսն են եղել կալանավորված, քանիսը՝ դատապարտյալ և ինչ տարիքային խմբում են եղել: Ինքնավնասման հիմնական պատճառներից նշվում են առաջադրված մեղադրանքը չընդունելը, քրեական գործերը վերաբացելը, պահման պայմանները և այլն: Մինչդեռ դրա հիմքում ընկած են նաև հոգեկան առողջությանը վերաբերող գործոնները, որին պատշաճ արձագանք չի տրվում:
Այս համատեքստում մտահոգիչ են նաև ինքնասպանության դեպքերը: Մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում 2025թ. 5 ամսվա ընթացքում (մայիսի 19-ի դրությամբ) մահացել է 13 դատապարտյալ և կալանավորված անձ: Նրանցից 5-ն, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Ինքնասպան եղած անձանցից երկուսը պահվել են միայնակ, և նրանց հետ այլ անձ չի եղել, իսկ ինքնասպանության գործիքը եղել է պարանը կամ սավանը:
Ըստ Արդարադատության նախարարության տվյալների՝ 2024թ. ընթացքում ազատությունից զրկված անձանց կողմից ինքնավնասման 625 դեպքից 126-ի պատճառը եղել է «նյարդային լարվածության, հոգեկան անկայուն, անհավասարակշիռ հոգեվիճակում գտնվելը»։ Ինքնավնասման այլ պատճառներ են նշվել «կյանքին վնաս հասցնելու ցանկությունը» կամ «սատանան է դրդել», որոնք փաստացի չեն դիտարկվել անձի հոգեկան վիճակի անկայունության կամ հոգեկան առողջության խնդիրների համատեքստում:
2025թ. մայիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ ՔԿՀ-ներում արձանագրվող մահվան դեպքերի կանխարգելման նպատակով նախատեսում են տեսախցիկներ տեղադրել այն խցերում, որտեղ պահվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք։ «Ցավոք, որոշ դեպքերում ունենք ինքնասպանություններ, որոնք գրեթե բոլորն առնչվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց։ Նրանք նախկինում ունեցել են ինքնավնասման դրսևորումներ։ Չնայած բոլոր ջանքերին՝ երբեմն մեզ չի հաջողվում կանխել ճակատագրական հետևանքը։ Այժմ ուսումնասիրում ենք միջազգային փորձը, և նմանատիպ հակվածություն ունեցող անձանց խցերում նախատեսվում է տեղադրել տեսախցիկներ»,- ասել է Արդարադատության նախարարը։
Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբն ահազանգեր է ստանում, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք պատշաճ բուժօգնություն չեն ստանում:
Խմբի անդամ Շուշան Խնկոյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեակատարողական հիմնարկներից ստացված ահազանգերի մեծ մասը կապված է պատշաճ բուժօգնություն չստանալու դեպքերի հետ, որոնց մեջ են նաև հոգեկան առողջություն խնդիրներ ունեցող անձանց ահազանգերը:
«Հաշվի չեն առնվում իրենց խորքային խնդիրները, բոլոր դեպքերում միանման մոտեցում է ցուցաբերվում՝ տրամադրելով միանման հանգստացնող, ցավազրկող դեղեր: Ավելի շատ տարածված է «Դիազեպամ» դեղը, որոշ դեպքերում տրվում է նաև «Լորազեպամ» դեղը: Հոգեկան առողջության խնդիրները տարբեր են, յուրահատկությունները հաշվի չեն առնվում, անհատական մոտեցում չկա: Քանի որ բուժումն էլ պատշաճ չի իրականացվում, հանգեցնում է սրացումների, ինչը կարող է ավարտվել ինքնավնասումներով կամ ինքնասպանություններով»,- ասում է Շուշան Խնկոյանը:
Դիտորդական մարմնի անդամի խոսքերով՝ այս տարի ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան մեծ թիվ, և ինքնասպանության դիմած անձանց մեջ եղել են նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներ:
«Եղել է դեպք՝ գնացել ենք քրեակատարողական հիմնարկ, ղեկավար կազմն ասել է, որ անձն ունի հոգեկան առողջության խնդիր, ի՞նչ անեն այդ անձի հետ: Ինքնավնասումների է դիմել, հիմնարկի աշխատակիցները կանխել են և այլն, բայց ի վերջո, լուծում չեն գնում: Սա խնդիր է նաև հիմնարկի համար, անվտանգության տեսանկյունից վտանգ կա նաև այլոց համար»,- ասում է Շ. Խնկոյանը:
Նրա փոխանցմամբ՝ 2025թ. հուլիսի 22-ին, խմբի անդամները հանդիպել են Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ և քննարկել են ՔԿՀ-ներում պահվող հոգեկան առողջություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերող հարցեր: Մասնավորապես՝ հարց է բարձրացվել, թե ինչու այդ անձանց չեն տեղափոխում մասնագիտացված բժշկական հաստատություններ և այլն: Նախարարությունից տեղեկացրել են, որ կա օրենսդրական կարգավորումների խնդիր, և այդ ուղղությամբ աշխատում են:
Շուշան Խնկոյանի փոխանցմամբ՝ ՔԿՀ-ներում նույն խցում պահվում են և՛ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք, և՛ նման խնդիրներ չունեցողներ: Դիտորդական խմբի անդամն ասում է, որ հարցի լուծումը միայն մասնագիտացված հաստատություններ տեղափոխելու մեջ չէ, պետք է տեղում ստանան պատշաճ բուժօգնություն:
«Պարզել ենք, որ հոգեբույժը շաբաթվա մեջ 2 օր պետք է գտնվի քրեակատարողական հիմնարկում, մեկ օր է լինում, այն էլ՝ մի քանի ժամով: Բնականաբար, էլ ինչի մասին է խոսքը, ինչ ուշադություն պետք է դարձնի: Ընդամենը փաստաթղթավորումն են ապահովում՝ տեսել է, ընդունել է, դեղորայք է նշանակել ու վերջ: Այստեղ համագործակցություն պետք է լինի նաև հոգեբանների հետ: Դեպք ենք արձանագրել, երբ անձի հետ հոգեբանական աշխատանք տարվել է միայն ինքնավնասումից հետո, բայց դա ինչքանով է արդյունավետ եղել՝ չենք կարող ասել: Այս տարի գարնանը, երբ «Նուբարաշենում» անձը ինքնասպանություն էր գործել, 3 անգամ ինքնավնասում էր կատարել, այսինքն՝ այստեղ ռիսկի գործոնը մեծ էր, պետք է կառավարել այդ ռիսկը, ինչը նշանակում է, որ թերի աշխատանք է կատարվել»,- ասում է Շուշան Խնկոյանը:
Շ. Խնկոյանը նշեց, որ մենք խոսում ենք միայն գրանցված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին, մինչդեռ քիչ չեն դեպքերը, երբ անձինք ունեն հոգեկան առողջության խնդիրներ, որոնք ախտորոշված չեն: Պատճառներն, ըստ դիտորդ մարմնի ներկայացուցչի, տարբեր են: Որոշ դեպքերում անձինք չեն ցանկանում բժշկական ստուգում անցնել, որոշ դեպքերում էլ բժիշկները պատշաճ ուշադրություն չեն դարձնում:
Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ 2024թ. զեկույցի համաձայն՝ իրավասու գերատեսչությունների կողմից ինքնասպանության իրական պատճառների վերաբերյալ պատշաճ հաշվառում և գնահատում չի իրականացվում։ Մասնավորապես, «սատանայի կողմից դրդելու», «կյանքին վնաս հասցնելու ցանկության» գործոնները հաշվառվել են որպես «այլ պատճառներ» այն պարագայում, երբ դրանք ուղղակիորեն առնչվում են անձի հոգեկան առողջության վիճակին և հոգեբուժական օգնության տրամադրմանը:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում կալանավորված անձանց և դատապարտյալների հոգեբուժական օգնությունը և սպասարկումն իրականացվում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ձևերով:
Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից արձանագրվել է դեպք, երբ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կալանավորված անձի նկատմամբ հոգեկան առողջության վիճակի վատթարացման և սոցիալական վտանգավորության վերաբերյալ հոգեբույժի եզրակացության հիման վրա զսպման միջոցի կիրառման փոխարեն անձին ուղղակի մեկուսացրել են:
Կալանավորված անձի հիվանդության պատմագրի ուսումնասիրությունը վկայել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը, հոգեբուժական խնդրով և բժշկական անհրաժեշտությամբ պայմանավորված, քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ պահվել է մեկուսի, որը հետապնդել է վերջինիս վարքագիծը վերահսկելու և նրա կողմից այլ ազատությունից զրկված անձանց ուղղված վտանգը չեզոքացնելու նպատակ: Սա այն պարագայում, երբ օրենսդրությունը չի նախատեսում հոգեկան առողջության վիճակով (ախտանիշներով) պայմանավորված՝ կալանավորված անձին մեկուսի պահելու ընթացակարգ:
ՄԻՊ-ի գրասենյակը կալանավորված անձի հիվանդության պատմագրի և անձական գործի ուսումնասիրություններից պարզել է, որ թեև անձը հրաժարվել է դեղորայքային բուժումից, այնուամենայնիվ, «Դատապարտյալների հիվանդանոց» ստորաբաժանման բուժանձնակազմի կողմից կատարվել է բժշկական միջամտություն՝ «Մոդիտեն-դեպո» դեղամիջոցի ներարկումեր: Մինչդեռ «Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին հանդարտեցման նպատակով տրամադրվող դեղերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի 2021թ. հունվարի 27-ի թիվ 04-Ն հրամանի հավելվածով նշված դեղամիջոցը չի հանդիսանում դեղորայքային հանդարտեցման միջոց»,-գրում է լրատվամիջոցը:
-
12:39
27.07.26
Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Կարդալ ավելին
-
12:16
27.07.26
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ-ն հաղորդում է ստացել
Կարդալ ավելին
-
20:00
25.07.26
Իրանցիների հետ առերեսումից հետո նոր քրեական հետապնդում է սկսվել Գագիկ Ծառուկյանի դեմ
Կարդալ ավելին
-
19:15
25.07.26
Անսպասելի որոշումներ. կալանքից ազատված Դավիթ Ղազինյանը խոստանում է առանց քաղբանտարկյալների Հայաստան
Կարդալ ավելին