Լրահոս
Հասարակական
19:41
04.09.21
62

Քեռուն սպանելու կասկածանքով ձերբակալվել է 25-ամյա երիտասարդ

25-ամյա երիտասարդը ատրճանակի 2 կրակոցով սպանել է քեռուն: Կեսգիշերին է ձերբակալված տղայի մայրը ոստիկանություն ահազանգել, որ իր տան վրա զենքով հարձակվել են: Րոպեներ անց նա տան դիմաց գտել է 45-ամյա եղբոր դին:

Քննչական կոմիտեն հայտնում է, որ ձերբակալված տղայի տան տանիքում գտել են նաև «Մակարով» տեսակի ատրճանակ: