Լրահոս
Երևան
15:57
14.09.21
56

Քաղաքապետարանում ուսումնասիրում են Ֆիզգորոդոկի խնդիրը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, թե ֆիզգորոդոկի բնակիչների բարձրացրած խնդիրները Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Մարությանը քրեական գործով զբաղվող քննիչից գրություն է ստացել, այս պահին ուսումնասիրում են խնդիրը:

Բռնի ուժ կիրառելով՝ բերման են ենթարկվել «ֆիզգորոդոկի» բնակիչներ

Խնդրին այսօր անդրադարձել է նաև, ՀՀ մարդու իրավուների պաշտպանի գրասենյակը. աշխատակազմի արագ արձագանքման խմբեր են մեկնել ոստիկանության բաժիններ՝ քաղաքապետարանից բերման ենթարկվածների իրավունքների պաշտպանության նպատակով: Իսկ ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցրել է, թե Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են ֆիզգորոդոկի բնակիչների բարձրացրած խնդիրները: Ինքը  քրեական գործով զբաղվող քննիչից գրություն է  ստացել, այս պահին ուսումնասիրում են խնդիրը: