Լրահոս
Հասարակական
23:07
27.08.21
72

Քաղաքական կացնահարումներ. վարչապետական մուրճից՝ քաղաքացու կացին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գյումրիում համաքաղաքացու վրա կացնով հարձակված երիտասարդը ձերբակալվել է: Հարուցվել քրեական գործ՝ մահափորձի հատկանիշներով:

Ըստ քննչական կոմիտեի՝ գյումրեցին փորձել է հարվածներ հասցնել տուժածի գլխին, սակայն վերջինս ձեռքով պահել գլուխը ու վնասվածք ստացել ձեռքին: «Իրեն հեղափոխության պահապան համարող տղան ոգեշնչվել է Փաշինյանի մուրճով քարոզարշավից»,- վստահ են տուժածն ու ընկերները: