Լրահոս
Քաղաքական
15:47
23.08.21
61

ՊՆ-ն հաստատեց. Սեւ լճի տարածքում հայ սպա է անհետացել

Img default alt hy

«Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Ըստ պաշտոնական աղբյուրի նախնական տեղեկությունների, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

«Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ»,- վստահեցնում է ՊՆ-ն։

Ավելի վաղ Սյունիքի մեր աղբյուրները հայտնել էին,  որ Սև լճի «Տախտի Դյուզ» կոչվող տարածքում անհետացել է  կապանցի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը։ «Կիրակի  ժամը  22:00-ի սահմանում, դիրքերը ստուգելիս է եղել. մի դիրքից դուրս գալուց 10 րոպե անց, կրակոցի ձայն է լսվել, որից հետո  նրան ոչ ոք չի տեսել»,- նշել էր  «Հայլուրի» աղբյուրը:

Դեպքի վայրից նաեւ հայտնել էին, որ  թշնամին խոչընդոտում է որոնման աշխատանքին:

Ի դեպ, մոտ 40 օր է՝ տեղեկություն չունենք Սև լճի տարածքում կորած մեր երկու զինծառայողի մասին: