Լրահոս
Արցախ
13:29
15.10.21
49

Պատերազմը հնարավոր չէ, քանի կանգնած են ռուս խաղաղապահները. Արցախի ԱԳ նախարար. տեսանյութ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը չի կարծում, որ տեղի ունեցածը հիմք է լայնածավալ պատերազմի վերսկսման համար։ «Դա հնարավոր չէ, քանի այնտեղ կանգնած են ռուս խաղաղապահները։ Արցախի դեմ պատերազմ՝ կնշանակի պատերազմ Ռուսաստանի դեմ, իսկ դա կարող է բերել երրորդ համաշխարհային պատերազմի», - «Հայլուրին» ասել է Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի այս սադրանքը ոչ թե պարզապես քաղաքական, այլ աշխարհաքաղաքական նկատառումներով է արվել։