Լրահոս
Արցախ
22:00
15.10.21
58

Պատերազմից հետո առաջին անգամ Ադրբեջանն ԱԹՍ է օգտագործել. թշնամու հարձակման մանրամասները. տեսանյութ

Պաշտպանության բանակը, #ԱԱԾ-ն հրապարակել են կադրեր, թե ինչպես է թշնամին կրակում #Մարտունու Նոր շեն գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ՝ բացահայտ թիրախավորելով հայ #զինծառայողներին:

Այս բնակավայրի մոտ էր հինգշաբթի երեկոյան ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զենքերից #կրակոցներ արձակել՝ վիրավորելով 6 հայ զինծառայողի: Արդեն պաշտոնապես հաստատվել է, որ հարձկաման ժամանակ Ադրբեջանը օգտագործել է նաև հարվածային անօդաչու՝ առաջին անգամ 44-օրյա #պատերազմից հետո:

Ադրբեջանցիներն այսօր առավոտյան էլ շարունակել են սադրանքերը: Կրակել են պաշտպանության բանակի սանիտարական մեքենայի վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան: