Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
27.08.21
59

Օրվա մամուլի 5 կարևոր լուրը

Img default alt hy

   «Ադրբեջանը կհարձակվի, քանի դեռ Հայաստանը չի պահպանում իր սահմանները».ասել է Մ. Կոլերովը։ Ռուս վերլուծաբանը նկատել է, որ մինչ Հայաստանի ներքին կյանքում անհանգիստ վիճակ է, Ադրբեջանը շարունակում է իրականացրել իր ծրագրերը: «Ժողովուրդ»

     Որտե՞ղ են Սյունիքի մարզպետն ու պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է։ Ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի, որոնք համարձակվել են խախտել ՀՀ սահմանը եւ փակել միջպետական ճանապարհը, որն իրենց հսկողության տակ է:«Հրապարակ»

     ՀՕՊ-ն այսուհետ կգործի ՀՀ կառավարության որոշմամբ։ Կառավարությունը փոփոխություններ է կատարելու «Պետական սահմանի մասին» օրենքում: Դժվար է ասել սրանով նեղացնում ենք մեր ռազմավարական գործընկերոջը, թե պայմանավորված են գործում: «Ժողովուրդ»

     Ն. Փաշինյանը գծագրել է նոր ԱԺ-ի սխեման եւ աշխատաոճը դեռեւս հուլիս ամսին։ Առանձնացվել է ԱԺ «բետեեռների» ջոկատը՝ Հայկ Սարգսյան, Վահագն Ալեքսանյան, Վաղարշակ Հակոբյան, Նարեկ Բաբայան, Արսեն Պետրոսյան, Արսեն Թորոսյան, Հրաչյա Հակոբյան, Վահե Ղալումյան, Նարեկ Գրիգորյան, որոնք հարկ եղած դեպքում պետք է ծեծեն ընդդիմադիրներին։ «Հրապարակ»

     ՀՔԾ-ն ակտիվ ուսումնասիրություն է սկսել։ Տեսնենք՝ ՀՔԾ-ն իսկապես անաչառ կգործի եւ պատասխանատավության կկանչի խմբակային խուլիգանության դիմած ՔՊ-ական պատգամավորներին, թե ուժը կպատի միայն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: «Ժողովուրդ»


Օրվա մամուլի հրապարակումները ժ.11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հետ: