Լրահոս
Աշխարհ
14:43
12.04.19
141

Օդրի Հեփբերնը՝ երկրորդ Համաշխարհայինի հերոս

Img default alt hy

Հոլիվուդյան դերասանուհի Օդրի Հեփբերնի կենսագրական գրքում նոր մանրամասներ կան Երկրորդ Համաշխարհայինում վերջինիս ունեցած դերի մասին: Պարզվում է, դերասանուհին մի քանի անգամ անգլիացի զինվորների է թաքցրել իր տան մառանում՝ նրանց կյանքը փրկելու համար: Հեփբերնը միշտ գաղտնի է պահել իր կենսագրության այդ հատվածը, չցանկանալով հանրությանը հայտնի դարձնել այն փաստը, որ նրա մայրը Նացիզմի աջակից է եղել: Դերասանուհու կյանքիր մանրամասները պատմել է վերջինիս որդին՝ Լուկա Դոտտին, ով ասել է. «Մայրս միշտ ասում էր, որ իր կյանքի այդ հատվածները հիասքանչ էին, թեեւ շատ ռիսկային: Ես փրկում էի զինվորների կյանքեր», տեղեկացնում է Daily Mail-ը: