Լրահոս
Իրավական
22:32
11.04.19
155

Նորագավիթի մաքսատան պետն ու աշխատակիցը հեռանալու դիմում են գրել

Տնտեսական լրահոսի գլխագրերից արդեն մեկ ամիս է՝ չի իջնում ՊԵԿ նախագահի անունը: Դավիթ Անանյանը վերջին՝ եռագույն սկանդալից հետո հեռանալ չի պատրաստվում՝ չնայած իր ղեկավարած կառույցում արդեն երեք հրաժարականի դիմում կա, մեկը՝ Նորագավիթի ավտոմաքսատան պետինն է, որի աշխատակիցների՝ դրոշի հանդեպ վերաբերմունքից ու տարածքի անմաքրությունից դժգոհ էր վարչապետը: Հիմա Նորագավիթի մաքսատանը ամենուր՝ պահպանել մաքրությունը գրությամբ ցուցանակն է, շշուկներ կան հասունացող դժգոհության մասին: