Լրահոս
Քաղաքական
16:09
30.08.21
54

Նվաստացուցիչ էր տեսնել, թե ինչպես են վարվում լրագրողների հետ․ Սաթիկ Սեյրանյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը պահանջել է անհապաղ վերացնել լրագրողների նկատմամբ կիրառվող բոլոր սահմանափակումները։

«Ես դեմ եմ որևէ կոմպրոմիսի: Պետք է անհապաղ վերացվեն բոլոր այս սահմանափակումները, այս սահմանափակումները և մեդիայի խնդիրները միայն մամուլի աշխատողների խնդիր չէ: Դա թափանցիկության, պատգամավորների, ժողովրդի ընտրյալների գործունեության թափանցիկության հարցն է, հաշվետվողականության հարցն է, մեդիայի աշխատանքի հարցն է: Ուղղակի նվաստացուցիչ էր տեսնել ինչպես են վարվում լրագրողների հետ», - հայտարարեց նա։