Լրահոս
Հասարակական
11:24
04.02.22
248

Նիկո՞լն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ․ Արտակ Զաքարյան

Img default alt hy

Բաքվում անցկացված երիտասարդական համաժողովի ժամանակ Ալիևը խոսել է Շուշիի մասին՝ ասելով.

Շուշին հայերի համար օտար քաղաք է եղել: Եթե այն հայկական քաղաք էր, ինչո՞ւ է այսպիսի ողբալի վիճակում: Ինչո՞ւ են ցամաքեցրել բոլոր աղբյուրները և այլն, գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա ընդգծել է.

«Հետևելով ալիևյան տրամաբանությանը, նույն կերպ կարելի է ասել` եթե Բաքուն ադրբեջանական քաղաք է, ապա ինչու՞ են նրա քաղաքացիներից շատերն ապրում այսպիսի ողբալի վիճակում:

Հ.Գ. մի հարց էլ Նիկոլին պետք է տրվի. արդյոք ի՞նքն է Ալիևի հետ համաձայնեցնում ասելիքը, թե՞ Ալիևն իր հետ»: