Լրահոս
Աշխարհ
23:00
28.07.21
47

«Մենք պաշտպանում ենք մեր երկիրը». «թալիբները» չեն կարողանում գրավել Թալեքան քաղաքը

 

Աֆղանստանի տարածքի 85 տոկոսը վերահսկող թալիբները շարունակում են հարձակվել երկրի տարբեր շրջանների վրա, բայց ոչ մի կերպ չեն կարողանում  գրավել Թալեքան քաղաքը: Աֆղանստանի սահմանապահ զորքերը ատամներով պահում են այն: Գիշերը հերթական գրոհի ժամանակ աֆղանցի զինյալներին հաջողվել է հետ շպրտել թալիբ զինյալներին: Վերջին 24 ժամում աֆղանական բանակը ոչնչացրել է Թալիբան շարժման 189 գրոհայինի: