Լրահոս
Հայաստան
12:05
28.05.26
278

Մայիսի 28-ը դրոշմվեց որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի և պետականության վերակերտման օր. Արմեն Չարչյան

Img default alt hy

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրել է. «1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

5 դար անց հայ ժողովուրդը վերականգնեց պետականությունը, որը ձեռք բերվեց ծանր ժամանակներում և, ցավոք, կարճ կյանք ունեցավ, բայց Հայաստանի նորագույն պատմության մեջ դրոշմվեց որպես զարթոնքի, հաղթանակի, վերածննդի եւ պետականության վերակերտման օր:

Շնորհավորում եմ բոլորիս ազգային այս տոնի կապակցությամբ և մաղթում միասնականություն, համախմբվածություն, հայրենասիրություն և նոր նվաճումներ»: