Լրահոս
Հայաստան
22:30
31.07.21
65

Մարուքյանը հարցազրույց տալու սիրտ չունի, պետրոսյանը՝ սուրճի բաժակ. Շաբաթօրյակ՝ ԱԺ-ում

Անկախության պատմության մեջ երկրի համար անվտանգային ամենազգայուն այս փուլում ցրվեց 7-րդ գումարման Ազգային ժողովը: Խորհրդարանական երկրի օրենսդիրը հեռանալուց առաջ էլ աչքի ընկավ առնվազն տարօրինակ որոշումներով: Օկուպացված սահմաններով երկրում ընդունվեց օրենք հայհոյանքը քրեականացնելու մասին:

Երկուշաբթի կգումարվի Ազգային ժողովի ութերորդ գումարման առաջին նիստը: Նույն օրը պատգամավորները խորհրդարանի նախագահ ու փոխնախագահներ կընտրեն, իսկ մինչև դա նիստը կվարի պատգամավորներից ամենատարեցը: Ենթադրվում է, որ այս անգամ այդ գործը բաժին կհասնի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 31-րդ համարին` կոմունիստական անցյալով 70-ամյա Վիգեն Խաչատրյանին:

Օրենսդիրի աշխատակազմը թափ է տվել Բաղրամյան 19-ի փոշին, նորընտիր պատգամավորներին դիմավորելուց առաջ շաբաթօրյակ է: Երեկվանից հեռացող պատգամավորները ճամպրուկներն են հավաքում, սենյակներն ազատում եկողների համար: