Լրահոս
Միջազգային
10:30
18.08.24
956

Մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը

Img default alt hy

88 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը։

Այս մասին կիրակի՝ օգոստոսի 18-ին, հայտնել է AFP-ն։

Ալեն Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին Փարիզի Սո կոչվող արվարձանում։

Դելոնին մեծ ճանաչում են բերել «Պայծառ արևի տակ» (1960), «Ռոկկոն և նրա եղբայրները» (1960), «Ընձառյուծը» (1963), «Սև կակաչ» (1964) ֆիլմերը։

Լեգենդար դերասանը համարվում էր 1960-1980-ական թվականների սեքս-սիմվոլը։ Նրա անունն ամբողջ աշխարհում տարիներ շարունակ գործածվում էր որպես տղամարդու գեղեցկության, հմայքի հոմանիշ։