Լրահոս
Հայաստան
16:07
06.02.22
169

Լոռու մարզում մեքենան բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում, կան վիրավորներ

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած  Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով,  հայտնվել դաշտում:

«Shamshyan.com»-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր, 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության , ճանապարհային ոստիկանության , քննչական կոմիտեի աշխատակիցները:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝  Հեղինե Մ.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և քննարկվում է՝ նրան Երևանի  հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը: