Լրահոս
Արցախ
11:35
23.08.21
70

Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ ցուցադրվել է ռուսական 50 մետրանոց դրոշը. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղում ՌԴ պետական դրոշին նվիրված միջոցառմանը տեղի է ունեցել 50 մետրանոց դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ տեղեկագրում:

«Օգստոստի 22-ին մենք նշում ենք մեր երկրի Պետական դրոշի օրը, այդ տոնը կոչված է միավորելու բոլորին, ովքեր նվիրված են իրենց հայրենիքին, ում համար թանկ է իր երկրի, իր ժողովրդի պատմությունը»,-անձնակազմին դիմել է ռուսական խաղաղապահ զորակազմի փոխհրամանատար գեներալ-մայոր Օլեգ Եգորովը:

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են խաղաղապահներն ու կամավորները: «Այսօր Լեռնային Ղարաբաղի պատմության մեջ առաջին անգամ խաղաղապահ զորակազմի մշտական տեղակայման տարածքում տոնական միջոցառում է տեղի ունեցալ ՌԴ դրոշի օրվա առթիվ, ՌԴ-ից բերվել է ռուսական 50 մետր երկարությամբ և 5 մետր լայնությամբ դրոշը: Այն ցուցադրվել է ողջ անձնակազմին»,- ասել է Եգորովը: