ևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարության ծրագիրը լրջագույն սահմանադրական ինստիտուտ է, այն անգամ Կառավարության հրաժարականի հիմք է, եթե հավանության չի արժանանում (Սահմանադրության 158-րդ հոդված): Ընդ որում, ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցի բովանդակությունը, ինչպես նաև քննարկման կարգը իմպերատիվ կանոնակարգված է Սահմանադրությամբ (156-րդ հոդծ) և օրենքներով, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով (հատկապես՝ 127-րդ հոդվածով): Ի դեպ, հիմնական զեկույցի համար սահմանված է մինչև 1 ժամ, ինչը համաչափ իրավական հնարավորություն է, եթե այն ճիշտ կիրառվի:
Միաժամանակ, այն նախատեսված չէ նախընտրական քարոզչության բնույթի ելույթների համար և ստույգ պետք է սահմանափակվի բացառապես Կառավարության կողմից ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին հաշվետվությամբ…»։