Լրահոս
Քաղաքական
11:36
26.08.21
44

Կապան-Ճակատեն ճանապարհն իշխանությունը առանձին հուշագրով հանձնել է թշնամուն․Գրիգորյան

«Երեկ զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը և շրջափակման մեջ թողել մեր հայրենակիցներին։ Իհարկե, ռուս սահմանապահների միջնորդությամբ հնարավոր է եղել մեր հայրենակիցներին դուրս բերել շրջափակումից, բայց ուզում եմ հիշեցնել, որ այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը այս իշխանությունը բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել է թշնամուն՝ ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Դիմելով իշխանությանը՝ նա հարցրեց, թե այդկերպ հաջողվե՞ց ապահովել Սյունիքում անվտանգությունը։ «Երկու օր է խոսում եք խաղաղությունից։Ի վերջո, հասկանու՞մ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում», - ասաց Գրիգորյանն ու հավելեց, որ պարտության կուսակցությունը արժանապատիվ խաղաղություն բերել չի կարող, այլ միայն ազգային նվաստացում։