Լրահոս
Իրավական
12:00
27.08.21
69

Կացնով հարձակում՝ Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գյումրիում մի երիտասարդ կացնով հարձակվել է «Գյումրին կըռնա» շարժման անդամ Արմեն Ներսիսյանի վրա:

Երիտասարդը հարձակման պահը նկարահանել է ու ֆեյսբուքի իր էջով տարածել համացանցում: «Ազգային արժեք» ակումբի անդամները տեղի ունեցածը մահափորձ են որակում:

Նրանք պատմել են, որ միջադեպից առաջ կանցնով երիտասարդը, որ իրենց քաղաքական հայացքներից տարբերվող կողմնորոշում ունի, ֆեյսբուքում վիրավորական արտահայտություններ է արել իրենց հասցեին:

Երիտասարդի հետ պայմանավորվել են հանդիպել: Ժամադրման վայր հասնելուն պես նա մեքենայից կացնով իջել է ու հարձակվել Ներսիսյանի վրա, որը ձեռքի վնասվածք է ստացել: