Լրահոս
10:27
01.09.21
61

Ջուր չկա. Արարատի մարզի Եղեգնավան համայնքում 1 շաբաթ է ծորակները ցամաքել են

Եղեգնավանում մեկ շաբաթ է՝ մի կաթիլ խմելու ջուր չկա: Պատասխանատուները խնդիրն իրար վրա են գցում, բնակիչները չգիտեն՝ ինչ անել: Մանկապարտեզը արդեն երկու օր է՝ չի գործում: Նոր ուսումնական տարվան պատրաստվող դպրոցականների ծնողները կողքի գյուղում են լվացել սեպտեմբերի 1-ի սև-սպիտակ շորերը: