Լրահոս
Հասարակական
16:19
03.02.22
292

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն հարկային արտոնություն է ստացել

Img default alt hy

Կառավարության որոշմամբ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքի: Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Ընկերության կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է պոլիէթիլային ջերմակցման թաղանթի արտադրության համար։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,9 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Արտադրանքի 80%-ը և ավելին նախատեսվում է արտահանել ԱՄՆ, ԱՄԷ, ԵՄ, Վրաստան և այլ երկրներ: