Լրահոս
Քաղաքական
18:18
31.08.21
84

«Իշխանությունը փորձում է լռեցնել մամուլն ու ազատ խոսքը». Սաթիկ Սեյրանյան

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ասում է, որ իշանությունների գործողությունները լրատվական դաշտում հստակ միտում ունեն լռեցնելու ընդդիմադիր մամուլին:

Նա նշում է, որ սա հարված է առաջին հերթին ոչ թե մամուլին կամ առանձին վերցրած լրագրողներին, այլ հարված է հասարակությանը, որին զրկում են օբյեկտիվ տեղեկություն ստանալու հնարավորությունից: