Լրահոս
Իրավական
18:04
10.01.25
494

Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են

Img default alt hy

Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են։ Այդ մասին անձամբ Բաբայանն է հայտնել։

«Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք սնվելու․ ճանապարհներս կտրեցին հատուկ նշանակության դիմակավոր տղաները: Մեզ տանում են Քրեական ոստիկանություն»,- գրել է Արսեն Բաբայանը։