Լրահոս
Միջազգային
11:31
28.05.26
618

Իրանը պատասխան հարված է հասցրել ամերիկյան ավիաբազային

Img default alt hy

Թեհրանը հարված է հասցրել ամերիկյան այն ավիաբազային, որից գիշերը հարձակում էր իրականացվել իրանական տարածքի վրա։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ)։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող օբյեկտի վրա հարձակումից հետո Իրանը հարվածել է ԱՄՆ ավիաբազային։ ԻՀՊԿ-ն ընդգծում է, որ հենց այդ բազայից են ԱՄՆ-ն հարձակվել իրանական տարածքի վրա։

Reuters գործակալությունը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյայի, ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել «իրանական ռազմական օբյեկտի, որը սպառնալիք էր ներկայացնում ԱՄՆ ուժերի և Օրմուզի նեղուցում առևտրային նավարկության համար»։