Լրահոս
Հայաստան
19:40
04.02.22
385

Իր ստեղծած Երգի պետական թատրոնը մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ. Ռոբերտ Քոչարյանի ցավակցական ուղերձը

Img default alt hy

Խորը ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին, գրում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Մեծ է Արթուր Գրիգորյանի ավանդը ժամանակակից հայ երգարվեստի զարգացման ու տարածման մեջ։ Իր ստեղծած և ղեկավարած Երգի պետական թատրոնով, իր պատրաստած մասնագետներով, իր հեղինակած ստեղծագործություններով Արթուր Գրիգորյանը, անկասկած, մեծ դեր է խաղացել հայ մշակույթի մեջ։

Ջերմությամբ եմ հիշում Արթուր Գրիգորյանի հետ մեր հանդիպումները: 

Ցավակցություն եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, նրա դարբնոցով անցած հարյուրավոր արտիստներին և նրա բազմահազար երկրպագուներին»: