Լրահոս
Աշխարհ
16:57
12.04.19
137

Ինչու՞ Էկվադորը չպահեց Ասանժին

Img default alt hy

Էկվադորի դեսպանատունը պարզաբանել է Ասանժին չպահելու պատճառը: Ըստ նրանց. «Ասանժի համար հենց առաջին օրվանից ստեղծվել են ապրելու համար պայմաններ, նրան տրվել է սենյակ, որտեղ եղել է փոքր խոհանոց, լոգարան, համակարգիչ, գրասեղան եւ փոքր պատշգամբ, որտեղից նա կարողացել է հանրության հետ կապ հաստատել: Որոշ ժամանակ անց աշխատակիցները սկսել են նկատել, որ Ասանժը լավ չի հետեւում իր հիգիենային, նա շաբաթներով չէր լողանում, ատամները չէր լվանում, ինչի հետեւանքով խնդիրներ ունենավ ատամների ու նաեւ ստամոքսի հետ: Իսկ 2017-ին Էկվադորի նոր նախագահ Լենին Մորենոյի օրոք, երբ երկրի տնտեսական վիճակը վատացավ, Ասանժից սկսեցին գումար պահանջել համացանցի, սնունդի, հագուստի համար, ինչպես նաեւ պահանջեցին, որպեսզի նա իր կատվին լավ հետեւի ու պահպանի մաքրություն իր սենյակում: Ասանժը նաեւ բջջային հեռախոսից է օգտվել, որը գրանցված չի եղել դեսպանատանը, պարբերաբար կոնֆլիկտներ է ունեցել դեսպանատան աշխատակիցների հետ, նրանց ամերիկացի հետախույզներ անվանել եւ այլն: Դեսպանատան հիմնական մտահոգությունը դարձել էր նրա առողջական վատթարացումը, ինչը հենց դարձել է նրան «բաց թողնելու» պատճառը», տեղեկացնում է BBC-ն: