Լրահոս
Արցախ
16:11
15.10.21
47

Ինչպես է թշնամին կրակում հայկական դիրքերի վրա. Արցախի ԱԱԾ-ն կադրեր է հրապարակել. տեսանյութ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հրապարակել է կադրեր, թե ինչպես է թշնամին կրակում #Մարտունու#Նոր_շեն գյուղի հարևանությամբ տեղակայված հայկական դիրքի վրա:

Ինչպես ձևակերպված է պաշտոնական հաղորդագրության մեջ, «դիմահար կրակոցներն արձակվել են այն աստիճան բացահայտ, որ դրանք արձանագրել են հայկական կողմում տեղադրված տեսախցիկները»:

«Տեսանյութն ապացուցում է ոչ միայն հակառակորդի սադրիչ վարվելակերպը, այլև ակնհայտորեն վկայում, որ հայկական կողմը հավատարիմ է բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությանը և որևէ վտանգ չի ներկայացնում ադրբեջանական զինվորականների համար»,- հայտարարում է Արցախի ԱԱԾ-ն: