Լրահոս
Հասարակական
16:44
07.02.22
489

Ինչո՞վ գայթակղեց ձեզ փոխնախարարի պաշտոնը. Ագնեսա Խամոյանը՝ Գրիգոր Մինասյանին

Img default alt hy

Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի մեխը դրվեց։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, անդրադառնալով Բորիս Բախշիյանի կալանավարմանը, հարց ուղղեց արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանին՝ նշելով՝ ի՞նչը նրան ի վերջո գայթակղեց փոխնախարարի  պաշտոնում նշանակվելուն այն դեպքում,  երբ ժամանակին ծաղրում էր Նիկոլ Փաշինյանին։

Մինչ հարցին պատասխանելը, փոխնախարարը նշեց, որ պատգամավորը իր գործունեությունը խառնել է լրագրողի գործունեության հետ․ 

«Երբեք ես չեմ ծաղրել ինչ-որ քաղաքական ուժի՝ եղել են քաղաքական դեբատներ, իսկ ես այս պաշտոնին եմ, որովհետև արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունեմ և կիսում եմ այն սկզբունքները, որը ունի թիմը»։

Դրան ի պատասխան՝ Ագնես Խամոյանն ասաց․ 

«Դուք չեք, որ իմ պիտի գնահատական տաք իմ պատգամավորական գործունեությանը»։