Լրահոս
Արցախ
19:10
11.09.21
72

Ինչի՞ մասին խոսամ, թե ո՞նց ծախեցին մեզ. ցավ, սով ու պատերազմ տեսած արցախցի Լյոկան

Իրենց շահերի հետևից վազող գերտերություններից սրտաչափ տարածք ունեցող Արցախը մեծ ակնկալիքներ չունի, որ օրինակ, մի օր կարող է աշխարհը փակել աչքերը Բաքվի նավթի առաջ ու պատժել Ադրբեջանին պատերազմական հանցագործությունների համար:

Արցախում գիտեն, որ աշխարհում արդարությունը նվաճում են զենքով, պահում ուժով ու այդ պատճառով է, որ երկու անգամ տուն կորցրած արցախցին անգամ չի հանձնվում նոր բրենդ է ստեղծում՝ աշխարհին պատմում արցախցու ցավի, ուրախության մասին, ինչպես դա արել է Արցախից Լյոկան: