Լրահոս
Հասարակական
12:00
28.05.26
261

Ի՞նչ եղանակ է սպասվում

Img default alt hy

Երևան քաղաքում՝

Մայիսի  28-ի գիշերը, 31-ին և հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի երեկոյան, 29-30-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 28-ի գիշերը, 31-ին, հունիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 28-ի և հունիսի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 29-30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 21-25 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 28-ին կբարձրանա 3-5 աստիճանով, 29-30-ի կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան        33.0°C (2007թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա               6.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան       19.3°C