Լրահոս
Հասարակական
11:01
04.02.22
133

Հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի բնակարաններից մեկում. այրվել է տանիքը, հատակն ու գույքը

Img default alt hy

 

Փետրվարի 4-ին, ժամը 04:58-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Բանավան թաղամասի Դուրյան փողոցի թիվ 2 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:27-ին, մարվել՝ 06:40-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 6 քմ), բնակարանի (մոտ 60 քմ) մանրահատակը (20 քմ) և գույքը: