Լրահոս
Իրավական
19:43
11.09.21
44

ՀՔԾ-ն քրգործ է հարուցել «5-րդ ալիքի» լրագրողի և պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպով

44-օրյա պատերազմի ընթացքում խորհրդարանում «5-րդ ալիքի» նկարահանող խմբի և իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած միջադեպով Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել: Այս մասին տեղեկացրել է փաստաբան Իռմա Ճաղարյանը:

Դեռ 2020-ի ձմռանը՝ միջադեպից հետո ՀՔԾ-ում հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել, սակայն ՀՔԾ քննիչը որոշել էր կարճել գործը: