Լրահոս
14:12
02.09.21
99

ՀՀ-ում սեպտեմբերի 15-ից կրկին կանցկացվեն 3-ամսյա վարժական հավաքներ

Img default alt hy

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց նաև ՀՀ-ում սեպտեմբերի 15-դեկտեմբերի 15-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշումը:

Նախագծի համաձայն՝ «վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական պահեստազորի սպաների պատրաստման նպատակով»:

Կառավարության որոշմամբ վարժական հավաքներին կներգրավվեն ընդհանուր մինչև 869 քաղաքացի, որոնցից 576-ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական կազմի, 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: