Լրահոս
Հասարակական
22:42
03.02.22
239

ՀՀ նախագահի թեկնածուն անդրադարձել է Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինծառայողների խնդրին

Img default alt hy

ՀՀ նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից ՀՀ տարածք ներխուժելու հարցին։

«Այն տարածքը, որտեղ առայժմ նստած են, այո, մերն է, և երբ այդ հարցը կքննարկվի, և մենք կգանք իրենց հետ համաձայնության, համոզված եմ, որ այդ տարածքում չեն լինի։ Եվ մենք այդ քաղաքականությունն ենք հիմա տանում։

Իրենք մեր սուվերեն տարածքում են, երբ մենք գանք ընդհանուր համաձայնության՝ տարածքների ճշգրտումը կատարելուց հետո, որևէ մեկը մեր սուվերեն տարածքում չի լինի։ Այո, իշխանության քաշը հերիքում է, իշխանությունն այդ բանակցությունների մեջ է։ Երբ արդյունք կունենանք, կտեսնեք»,- ասել է նա։